Այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարարների բողոքի ներքո.ՀԱԿ

«Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարարների բողոքի ներքո», — քիչ առաջ տարածած հայտարարությամբ արձանագրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: «Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որևէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջև և ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում: Նման պայմաններում բնական է հանրության և հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որևէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար», — փաստում է ընդդիմադիր ուժը: Կոնգրեսը իր հայտարարությամբ իշխանություններից պահանջում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնություններից և հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: — «Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի և առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը», — նաև ասված է հայտարարությունում: «Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը և պայքարը հանուն ժողովրդավարության հետևողականորեն շարունակվելու է մինչև վերջնական հաղթանակ», — եզրափակել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am