Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ նախագահի նոր տեղակալին

Մարտի 11-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին: Շնորհավորելով պարոն Նռանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշել է. “Վաղուց եմ ճանաչում Արա Նռանյանին` միասին աշխատել ենք: Պարոն Նռանյանը շատ արժանի գործիչ է, և վստահ եմ` թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով կնպաստի Վերահսկիչ պալատի առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը”: ՎՊ նախագահը հանգամանալից կերպով ներկայացրել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, աշխատակազմի ղեկավարին և վարչության պետերին` խոսելով նրանց անցած ուղու, մասնագիտական որակների և կատարած աշխատանքի մասին: ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալն իր հերթին պարոն Զաքարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և դրական գնահատականի համար և շեշտել, որ գիտակցում է այն բարձր պատասխանատվությունը, որը դրվել է իր ուսերին ՀՀ նախագահի կողմից: “Ուրախ եմ, որ աշխատելու եմ մեծ ճանապարհ անցած պրոֆեսիոնալների հետ: Երկրում ընթացող փոփոխությունների այս փուլը պետք է պատվով հաղթահարել` օգտագործելով բոլոր հնարավորությունները: Համոզված եմ` աշխատանքն արդյունավետ է լինելու”,- նշել է պարոն Նռանյանը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խոսել է նաև Սահմանադրական փոփոխությունների և դրանց համատեքստում նոր օրենքի մշակման, աշխատանքների կազմակերպման, առկա խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ` Արա Նռանյանին հակիրճ ծանոթացնելով ՎՊ նախագահի տեղակալի գործառույթներին:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am