Պետք է ականջալուր լինել <<ընդերքի>> ձայնին և ոչ թե այն շարունակաբար արհամարհել
<<Հանգած հրաբուխը փորփրողներ>> միշտ կլինեն: Բայց որպեսզի այն չժայթքի, պետք է երկրի <<ընդերքը>> մաքուր պահել: Իսկ դրա համար ղեկավարները պետք է երկրի մասին մտածեն, եթե ոչ ավելի, ապա գոնե նույն շահագրգռությամբ և հոգածությամբ, ինչպես իրենց ընտանիքի և անձնական կարողության մասին են մտածում: Եվ, իհարկե, որպեսզի հրաբուխը չժայթքի, պետք է ականջալուր լինել <<ընդերքի>> ձայնին և ոչ թե այն շարունակաբար արհամարհել: Անկախ այն բանից կա, թե չկա փորփրող, անկախ այն բանից վստահում, թե չենք վստահում ընդվզումն առաջնորդողին, փաստն այն է, որ, այդ մեծ ընդվզումն այսօր կա, իսկ դա նշանակում է, որ երկիրը ապրում է, շնչում է, ձայն է հանում, ստրուկ չի: Ուրեմն դեռ հույս կա: Նույն ըմբոստ ոգով երիտասարդներն էին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքի կանգնեցին և պաշտպանեցին երկիրը: Եվ նրանք են մեր ամենամեծ հարստությունը: Կարինե Հակոբյանի գրառումը
