Սա լինելու է ոչ թե երրորդ ժամկետ, այլ ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետ. Սերժ Սարգսյան

Իմ կուսակից ընկերների խոսքում տեղ են գտնում տեսակետներ, որոնք կարելի էր ավելի համեստ շարադրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ քննադատական ելույթներում պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս իշխանության, որպեսզի արդարացնեն վատ վիճակը: Սերժ Սարգսյանն իրեն ուղղված քննադատությունը բաժանեց երկու խմբի. Առաջինը վերաբերում է նրան, որ ՀՀ երրորդ նախագահի օրոք եղել են այս-այս խնդիրները: «Մեջբերվում են կոնտեքստից հանված խոստումներ և դրանք ներկայացվում որպես չկատարված խոստումներ: Կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, որ իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին: Դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հիմա լավ անել: Սա է ուղերձը: Սա պարզունակ մարտավարություն է, բայց միգուցե կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ 2007-2017 թթ. տասնամյակում երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել. «Կարիք չկա ամեն գնով սևացնել: Վստահ եմ, որ շրջանառվող իբր ամփոփումների փոխարեն դեռ լուրջ վերլուծություններ կլինեն այդ ժամանակահատվածի համար»: Նա անդրադարձավ իր վարչապետ առաջադրվելուն՝ ասելով. «Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, իմիջիայլոց ինչո՞ւ երրորդ, ոչ թե չորրոդ, որովհետև նախագահ լինելուց առաջ ես վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, փնտրվում են հակասություններ իմ հայտարարությունների միջև: Սա շատ երկար քննարկվեց, թեև քննարկելու հարց էլ չկար: Սահմանադրական փոփոխություններով ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման փիլիսոփայությունը: Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, որոնք հետևում են իմ ասածներին, գրառե, որ ոչ մեկի մտքով չի անցնելու, որ իշխող ուժի վարչապետին կարելի է դիտարկել իբրև կիսանախագահական համակարգի նախագահ, դիտարկել այս անցումը որպես երրորդ ժամկետ: Պարզից էլ պարզ է, որ այլևս գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված ղեկավար: Առաջնային մանդատ ունեցող մեկ մարմին կա՝ խորհրդարանը»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նա նկատեց, որ դեռ չի ընկալվել, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը, անհամեմատելի է նախագահի դերակատարության հետ: «Մարդիկ դեռ ամբողջությամբ, չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Սա ոչ թե լինելու է երրորդ ժամկետ, այլ ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Կարծում եմ՝ սա ընկալվում է բոլորի կողմից,. բայց ժանրի կանոնն է, որ ինչ-որ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել, բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու»: Իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ նշելով. «Դուք շատ համոզիչ ապացուցեիք, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ էին: Այսինքն դուք ցույց տվեցիք, որ այլևս չկա ՀՀ նախագահի նկարի իշխանություն: Կա քաղաքական ուժի իշխանություն: Երկրորդ շնորհակալությունը կապված է ձեր բարի գալուստի հետ: Եվ որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանա, իսկ դրանք չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am