Ադրբեջանցին պատմել է, թե ինչպես է քառօրյա պատերազմի ժամանակ գլխատել մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին

Համացանցի ադրբեջանական տիրույթում Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ են հայտնվել։ Հանցագործությունը կատարած ադրբեջանցի զինծառայողի տվյալներն են՝ Մամեդով Սարխան Սյանանի օղլը ( Məmmədov Sərxan Sənani oğlu ) ծնվել է 04.04.1991թ. Ադրբեջանի Բարդայի շրջանի Օթուզիքիլար գյուղում, Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի ենթասպա։ 2009թ ծառայել է Նախիջևանի զորամասերից մեկի հետախուզությունում, որից հետո ծառայության է անցել հատուկ նշանակության ուժերում։ Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Մամեդովը պատմել է, որ 2016-ի ապրիլին, մարտական գործողությունների ժամանակ իրենց խմբով հարձակվել են Թալիշ գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերին օգնության հասնող ,,Կամազ,, մակնիշի ավտոմեքենայի վրա, սպանելով վարորդին՝ կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը, որից հետո նա գլխատել է ավտոմեքենայի ուղևորին, ով կոչումով մայոր էր։ Մամեդովը նշել է նաև, որ վիրավոր մայորը ատրճանակով փորձել էր դիմադրել նրանց, երբ նրանք փորձում էին տիրանալ վերջինիս ինքնաձիգին։ Ամենայն հավանականությամբ, այս նույն խմբի կողմից է գնդակահարվել և խոշտանգվել նաև թալիշցի Խալափյանների ընտանիքը։ Ինչպես գիտեք՝ 2016թ-ի ապրիլի 2-ին Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերին ,,Կամազ,, մակնիշի ավտոմեքենայով զինամթերք հասցնելու ճանապարհին Մայոր Հայկ Թորոյանն ու Հրանտ Ղարիբյանը հայտնվել են ադրբեջանցի հատուկ ջոկատայինների դարանակալման մեջ, սպանվել և գլխատվել են։ 2016թ հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունը հրապարակել է հարուցված քրեական գործերով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Հրանտ Ղարիբյանը գլխատվել է մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։ Հ.Գ.. Սարխան Մամեդովը, ինչպես և Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի հատուկ ջոկատային Էլնուր Ֆարզալիևը, պարգևտրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Մամեդովը 2016թ հունիսի 24-ին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով ։ Ալեն Ղուլյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am