Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ամփոփիչ ելույթով շնորհակալություն հայտնեց բոլոր ելույթների համար, չնայած շատ մտքերի հետ համաձայն չէ: Սերժ Սարգսյանն ասաց, որ ընդդիմադիրները խոսում են, որ Հայաստանի երրորդ նախագահի տարիներին եղել են այսինչ խնդիրները, տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, կոպիտ խախտումներով թվեր են ներկայացվում: Նպատակը, ըստ Սարգսյանի, այն է՝ ցույց տան՝ իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին, ամեն ինչ վատ է եղել, հետւաբար, ո՞նց կարող է ամեն ինչ լավ լինել: Սա, ըստ Սարգսյանի, պարզունակ մարտավարություն է. «Ելույթներում քննադատություններ կային, որ արդար չեն. ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Փորձ է արվում սևացնել կոալիցիայի վարչապետի թեկնածուին, թե ամեն ինչ վատ է արել այս 10 տարիների ընթացքում, հետո ո՞նց կարող է լավ անել. պարզունակ մարտավարություն է: Մենք տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ ենք հաղթահարել ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բարեփոխումներ իրականացնել»: Անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին՝ Սարգսյանն ասաց. «Բա հո ձեռքները ծալած չե՞ն նստելու: Հայցում եմ նաև ընդդիմության քվեն, որը կլինի հանուն քաղաքական տրամաբանության»: Սերժ Սարգսյանը դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին: «Ես Արամ Սարգսյանի նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին ու որևէ տեղ որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը»: Այնուհետ նա դիմեց Էդմոն Մարուքյանին. «Այսօր ՀՀ-ում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն... Որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսի ապրենք արդար Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ ՀՀ-ում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- ելույթը եզրափակեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Վարդան Ղուկասյանի գործով SMS ստացե՞լ եք․ դատավորի արձագանքը (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են իրենց աշխատանքը Նիկո՛լ, դե էդքան տղամարդ ես, գնա Մոսկվա ու պատասխանդ տուր․ Արամ Սարգսյան (video) ՆԱՏՕ․ Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի ազդի դաշինքի կարողությունների վրա Թրամփ․ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են հսկայական վնաս կրել Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են uպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video) Գողացել են երեքով Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am