«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանրապետության կառավարման ղեկը հանձնելու հարցը, որովհետև Սարգսյանն արդեն երկու անգամ եղել է այդ ղեկին:
Մարուքյանի խոսքով` խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում, բոլորը նայում են Սերժ Սարգսյանի նկարին. «Սա փակուղի է, պարոն Սարգսյան, և մենք եկել ենք ձեզ ասենք, որ մենք դեմ ենք ձեր պաշտոնավարման երրորդ ժամկետին: Մենք եկել ենք էստեղ առաջին անգամ օգտվելու էդ հնարավորությունից՝ ձեզ ասելու, թե ինչ ա երկրում կատարվում: Իմ տպավորութամբ` կա երկու աշխարհ, կա ձեր աշխարհը, և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք՝ ինչ ա տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում՝ ինչ ա կատարվում»...
Անյուհետև արձագանքելով ՀՀԿ-ականներ Աշոտյանի խոսքին՝ ասաց. «Հայլուրը բերել եք Աժ՝ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա, ՀՀԿ-ն պարգև է... ո՞նց կարելի է նման բան ասել: Եթե ամեն ինչ էդքան լավ ա, բա ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ: Աշոտյանը եկավ, ասում ա՝ եկեք սիրենք միմյանց: Պարոն Աշոտյան, Ձեզ ոնց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրենք»:
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը