ԵՄ-ն պահանջում է ազատել Նադեժդա Սավչենկոյին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է անհապաղ ազատել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին՝ հայտնում է BBC-ն: «Սա արդեն պարզապես դատական կամ քաղաքական հարց չէ. այժմ դա դարձել է մարդկային կարեկցանքի հարց: Նրա առողջական վիճակն արագորեն վատանում է, և մենք բոլորս վախենում ենք ծանր հետևանքներից»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ: «Հորդորում եմ Ռուսաստանի իշխանություններին՝ անհապաղ և առանց որևէ պայմանի ազատել տիկին Սավչենկոյին՝ մարդասիրական նկատառումներով»,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը: Սավչենկոն ռուսական հետաքննչական մեկուսարանում է գտնվում՝ սպասելով Դոնբասում երկու ռուս լրագրողների զոհվելու գործով դատավճռի հրապարակմանը:
