Հրմշտոց ոստիկանների ու հավաքի մասնակիցների Հալաբյան- Արզումանյան խաչմերուկում
Երբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձել են փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը,ոստիկանները պահանջել են հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չեն ենթարկվել: Հրմշտոց է սկսվել, որը կարճ ժամանակ անց հանդարտվել է:
