ՃՈ-ն հրաժարվում է վերադարձնել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի մեքենան
Ոստիկանները երեկ առավոտյան, Երեւանում ընթացող ակցիաների վայրից Ճանապարհային ոստիկանության տարածք են տարել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի ավտոմեքենան: Առավոտյան նա գնացել է՝ մեքենան հետ վերցնելու համար (մեքենան գտնվում է «Փոսի գայի» կոչվող ՃՈ տարածքում), ՃՈ հիշյալ տարածքում, սակայն հայտարարել են, որ տեսուչները տեղում չեն՝ փաստաթղթային ձեւակերպումներն անելու համար, առաջարկել են սպասել տեսուչներին անորոշ ժամանակով: Ակնհայտ է, որ մեքենան չվերադարձնելու տրամադրվածություն կա: Հայկական ժամանակի թղթակիցը զանգահարեց ՃՈ պետ Եգոր Կարապետյանին՝ ճշտելու համար, թե ինչ հիմքով չեն վերադարձնում մեքենան, Կարապետյանը, սակայն հայտարարել է, որ զբաղված է ու անջատել է հեռախոսը:
