Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակող երիտասարդներին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով րոպեներ առաջ հայտարարեց, որ մեկնարկում է անհնազանդության խաղաղ գործողությունների երկրորդ փուլը, այսօր այն կլինի ավելի մեծ մասշտաբներով: Կշրջափակվեն նախարարությունների, կադաստրի, դեսպնատների, պետական բոլոր կառույցների շենքերը, դեպի Ազգային ժողով բերող բոլոր փողոցները, պետական ուսումնական հաստատությունները: Արդեն իսկ փակված փողոցներ կան: Մի խումբ երիտասարդներ փակել են Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը: Ոստիկանները սկսել են հրելով բացել փողոցը: Նրանք բերման էին ենթարկում երիտասարդներին: Հրմշտոց սկսվեց, ցուցարարները փորձում էին բացել մեքենայի դուռը եւ ազատ արձակել իրենց ընկերներին, սակայն ոստիկանական մեքենան պոկվեց տեղից եւ հեռացավ: Ազգային Ժողովի շենքը, որտեղ այսօր ժամը 12:00-ին լինելու է Սերժ Սարգսյանի քվեարկությունը:
