Փակեցինք բերանները.թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը.Նիկոլ Փաշինյան

«Էսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրեցինք և փակեցինք նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպված է ամեն ինչի հետ ու չի ուզում արդարություն: Մենք թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը, սա Հայաստանն է ու վերջ».ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնությունների ցույցերի չորրորդ օրվա գլխավոր հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, ամփոփեց օրը, խոսեց վաղվա անելիքներից ու գրանցած հաջողություններից: Փաշինյանը հիշեցրեց, որ վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է լինելու, որտեղ ՀՀԿ-ն վարչապետ է դարձնելու Սերժ Սարգսյանին։ Դա թույլ չտալու համար վաղը պետք է իրականացնել «փակիր փողոցը» ակցիան՝ ավելի լայն մասշտաբներով և պիտի բլոկադայի ենթարկել ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։ «Առավոտից մեր բոլոր գործողությունները հաջողված են, հազարավոր քաղաքացիներ մեքենաներով ու հետիոտն փակեցին փողոցները, ցույց տվեցին, որ զզվում են Սերժ Սարգսյանից, որ սա բռնապետություն չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է եւ վերջ:  Բաղրամյան պողոտան փակված է մեր եւ ոստիկանների կողմից, եւ ես ուզում եմ վերլուծենք, թե ինչ ժանապարհ կա Ազգային ժողով հասնելու: Մեկը Պողոտան է՝ 2 կողմերից, մյուսը Դեմիրճյանն է, Սարյան փողոցը, Պռոշյան փողոցը, Հալաբյան փողոցից մուտքը դեպի Ձոր, Կորեայի փողոցից մուտքը: Ես ուզում եմ անկեղծ լինել, որ մենք քննարկում էինք, որ պետք է այսօր գիշերվանից սկսեինք այդ գործողությունները, բայց կարծեցինք, որ գիշերը մարդիկ քիչ կլինեն ու թույլ կլինի գործողությունը Անկախ այն հանգամանքից, թե ինչ գործողություններ կարվեն գիշերը, վաղն առավոտյան 8:15-ին կրկին սկսվում են անհնազանդությունները՝ այս անգամ ավելի մեծ թափով: Մենք հանել էինք մեր պատգամավորական վկայականներն ու ուզում էինք մտնել Ազգային ժողով, սակայն մեզ փորձում էին այսօր ցույց տալ, ուղղորդել թե ինչպես անցնել, ինչպես անել: Անկախ դրանից, մենք ճեղքեցինք պատնեշը, ես ինքս անցա անգամ փշալարերը, ես այն անցա ու եթե պետք լինի, մեկ անգամ էլ կանցնեմ, ինձ համար փակ դուռ չկա, փակ տարածք չկա: Մենք ասում ենք  դուրս արի փողոց ու տեր կանգնիր քո հայրենիքին, քո իշխանությանը, դուրս արի փողոց ու տեր կանգնիր քո իրավունքին, քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»,-ասաց Փաշինյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am