Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո քրեական գործեր են հարուցվել

Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական գործեր է հարուցել: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: «Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքում կազմակերպել եւ իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Չհետեւելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը: Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները: Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաեւ քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը: Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- նշված է հայտարարությունում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am