Այսօր պատմական պահ է, ոստիկաններն էլ պետք է տարանջատվեն բռնատիրությունից. Երկիր Ծիրանի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարելով այսօրվա հանրահավաքին ոստիկանական բռնի գործողությունները, ի դեպ, հաղորդագրության տեքստից պարզ է դառնում, որ կուսակցությունը առանձնահատուկ ոգեւորված է այսօրվա ցույցերից: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։
Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։
Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։
Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝
տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության
համար առանձնապես վտանգավոր անձանց»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am