Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն անձանվորությունն է, ով կարող է Հայաստանն արժանի կերպով ներկայացնել միջազգային հարթակում: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիներին խոստումնալից ֆիզիկոս էր: 1990 ական թվականների սկզբին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում մեր դեսպանը: Հետագայում աշխատել է վարչապետի պաշտոնում: 2013 թվականին վերադարձել է Միացյալ Թագավորություն` որպես ՀՀ դեսպան: Երբ մենք մտածում էինք նախագահի թեկնածուների մասին, եկանք այն եզրակացության, որ նա ամենահամապատասխան անձն է: Ռուսաստանում, Արևմուտքում, արաբական աշխարհում նա ունի ծանոթությունների լայն շրջանակ: Արմեն Սարգսյանը կարող է արժանի կերպով մեր երկիրը ներկայացնել միջազգային հարթակում: Խոսքը արտաքին քաղաքականությանը չի վերաբերում, այլ արտաքին կապերին: Դրանք տարբեր բաներ են»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Արմեն Սարգսյանը հայկական Սփյուռքում բավական ճանաչված է: Հետևաբար, նա կարող է համախմբող դեր խաղալ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, փոխվում է կառավարման ձևը: Մինչև 2022 թվականը թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը հիմնականում կիրականացվի խորհրդարանական կոալիցիայի կողմից: ՀՀ երրորդ նախագահը մեկնաբանել է նաև այն, որ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է` Սերժ Սարգսյանն ամենաարժանի թեկնածուն է Հայաստանի վարչապետի պաշտոնում: «Իմ կուսակցական գործընկերներն աջակցել են Կարեն Կարապետյանի առաջարկությանը, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ, այդ իսկ պատճառով իմ պատասխանատվություններին զուգահեռ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը խորհրդարանում հավանության կարժանանա, պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որը ես կուտակել եմ տարբեր տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան հանրապետականների շրջանում և կուսակցությունից դուրս: Մեզ համար նախատեսված է Հայաստանի համար մեծ և օգտակար աշխատանք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am