ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին
Համատեղ նիստ անցկացնելուց հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց ,որ միաձայն քվեարկությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու: «Քվեարկությունից հետո մի քանի րոպեից արդեն փաստաթղթերը կներկայացվեն: Նիստը կարճ տեւեց, որովհետեւ միայն արձանագրեցին:Ընթացակարգով՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրում են, վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի եւ մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք եւ կքվեարկենք»,-ասաց նա: ՀՅԴ կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միաձայն հաստատվեց. «Խմբակցությունները չեն կարող հետեւել իրենց կուսակցության որոշումներին, չի կարող անակնկալ լինել»,-ասաց նա:
