Հանգիստ եղեք, մենք վաղը շատ նորմալ մեր նիստը կանենք․ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանն իր օրակարգն ունի, որը կեղծ է, իշխանությունն ունի օրակարգ, որը բխում է ժողովրդի կամքից, ապրիլի 2-ի ընտրություններից։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ 2017-ի ապրիլի 2-ին ժողովրդավարական և լեգիտիմ ընտրությունների արդյունքում որոշեց՝ որ քաղաքական ուժերն իրավունք ունեն կազմել կառավարություն մինչև 2022 թվականը։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղն է որոշվում՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն։ Ժողովուրդն արդեն որոշել է մինչև 2022 թվականը, և մենք պետք է իրականացնենք այն, ինչ գրված է Սահմանադրությամբ։ Սա իշխանության կամ ընդդիմության ցանկությունը չէ, սա սահմանադրական նորմ է, որը ցանկացած ժողովրդավարական երկրի իշխանություն և ընդդիմություն պետք է իրականացնեն»,-«1in.am»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ իշխանությունը չի վերանայի՞ իր որոշումը՝ հաշվի առնելով հանրային ընդվզումը, իշխանությունը անհանգստացած չէ՞, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունն անհանգստացած չէ, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով պիկետներ և հանրահավաքներ իրականացնել, իսկ բոլոր այն գործողությունները, որոնք կլինեն սահմանադրության և օրենսդրության սահմաններում նորմալ է, բոլոր այն գործողությունները, որոնք կհակասեն սահմանադրությանն ու օրենսդրությանը, աննորմալ են և հակասում են օրենքին։ «Հայաստանը Նովգորոդի վետեն չէ, որ ով բարձր գոռա, նա էլ որոշի։ Վաղն էլ ընդամենը լինելու է արձանագրություն։ Արձանագրվելու է այն, ինչ եղել է ապրիլի 2-ին, հակառակ դեպքում ընտրությունների իմաստը ո՞րն է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՀՀ քաղաքացիների մի մասը մեզ չի ընտրել, մի մասը ընտրել է այլ կուսակցությունների, ամեն մեկը կարող է ունենալ իր կողմնակիցներին։ Միայն այն, որ այդ մարդուն իր խմբակցության մյուս երկու կուսակցությունները չմիացան, արդեն բավարար է փաստելու, որ սա կեղծ օրակարգ է»,-ասաց նա։ Արդյոք ոստիկանությունը բռնի ուժի կդիմի՞, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ոստիկանությունը նրա համար է, որ պահպանի հասարակական կարգը։ Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ վաղը պատգամավորները ԱԺ շենք չեն կարող հասնել, արձագանքեց․«Հանգիստ եղեք, մենք վաղը շատ նորմալ մեր նիստը կանենք»։ ԱԺ-ո՞ւմ, թե մեկ այլ վայրում՝ հաշվի առնելով խորհրդի նիստը Ծաղկաձոր տեղափոխելը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․»Բայց ինչի՞ պետք է փոխենք։ Ծաղկաձորի մասիւն նիստի որոշումը եղել է այն ժամանակ, երբ հայտյնի գործիչներից մեկը իր թիմով ճեմում էր տարբեր մայրուղիներով»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am