Օբաման` Պուտինի հետ իր հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Atlantic-ին տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին: Օբամայի խոսքերով` Պուտինն Ուկրաինայում գործել է այդ ձևով այն բանի համար, որ երկիրն աստիճանաբար դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից: «Նա ճիշտ նույն կերպ վարվել է նաև Սիրիայում, հսկայական ծախսերի գնով իր սեփական երկրի բարեկեցության համար»,- նշել է նա: «Իրական իշխանությունը նշանակում է, որ դուք կարող եք ստանալ այն ինչ ուզում եք, առանց բռնություն հանդես բերելու անհրաժեշտության»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա կարծիքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չի հանդիսանում, սակայն անդպիսին է Ռուսաստանի համար: Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ է ցանկանում, որ ԱՄՆ-ն ագրեսիվորեն պատասխանի ռուսական կողմի գործողություններին: Լրագրող Ջեֆրի Գոլդբերգն Օբամային ասաց, որ իր մոտ ձևավորվել է Պուտինի կերպարը որպես դաժան և անդուր մարդու: Օբաման դրան պատասխանել է, որ Պուտինն իր հետ շփումում հարգալից է: «Պուտինը մեր բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծված հարգալից է, շատ անկեղծ: Մեր հանդիպումներն անցնում են շատ գործնական: Նա երբեք ինձ չի ստիպում սպասել երկու ժամ, ինչպես նա դա անում է շատ մարդկանց հետ»,- նշել է նախագահը: «Նա մշտապես հետաքրքրված է այն բանով, որ դիտարկվի որպես մեր գործընկեր և որպեսզի համատեղ աշխատենք, որովհետև նա այնքան էլ հիմար չէ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը գիտակցում է աշխարհում իր դերը և այն, որ ներկայումս դա «նշանակալիորեն նվազում է»: Օբաման ավելացրել է, որ նույնիսկ Ղրիմի միացումը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցումը «նրան չեն դարձնում խաղացող»:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am