Սիրիային հրթիռահարված եմ հասցրել իմ լիազորությունների շրջանակներում.Թրամփ
«Ես՝ որպես գլխավոր հրամանատար, գործել եմ արտաքին գործողությունների իրականացման եւ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանության իմ սահմանադրական լիազորություններին համապատասխան»,- նշված է նամակում: «Միացյալ Նահանգները, անհրաժեշտության եւ նպատակահարմարության դեպքում, լրացուցիչ գործողություններ կձեռնարկի իր կարեւոր ազգային շահերի առաջշարժման համար»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին իրազեկել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին եւ հայտարարել, որ գործել է Սահմանադրությանը համապատասխան եւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար: Դա հետեւում է պետության ղեկավարի՝ Կոնգրեսի երկու պալատների առաջնորդներին հղած նամակից, որը տարածել է Սպիտակ տունը:
