Կիրոկորովը պատմել է ողջ ճշմարտությունը
48-ամյա փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստածրագրերից մեկի նկարահանումների ժամանակ խոստովանել է, որ իր կյանքը նա 3 փուլի է բաժանել` մինչև Ալլա Պուգաչովայի հետ հանդիպումը, նրա հետ ամուսնալուծությունը և դստեր` Ալլա Վիկտորյայի ու որդու` Մարտինի լույս աշխարհ գալը: Երգիչն ասել է, որ երգչուհու հետ բաժանումից հետո խորը ընկճախտի մեջ է եղել: Նրա խոսքերով` ինքը կորցրել է երազանքների կնոջը: Կիրկորովն ասել է, որ շատ բան է սխալ արել իրենց հարաբերություններում: Բացի այդ, ամուսնության շրջանում նա ծուլացել է: Ֆիլիպն ասել է, որ Պուգաչովան իրեն «դաս է տվել», և շարունակում է մինչ օրս դա անել: «Եվ նա դրանում ճիշտ է, ես ապուշ եմ, եսասեր: Տղա, որը փառքի հետ խաղաց: Դժբախտաբար, ես լավ բան չարեցի, ինչի համար զղջում եմ, բայց արդեն ուշ է»,- հավելել է նա:
