Քննարկել են ռազմական համակարգման խորացման հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմական համակարգման խորացումը` Սիրիայում հրադադարի ռեժիմի աջակցման նպատակով, հայտնել են ռուսական ԱԳ նախարարությունում, հայտնում է RIA Novosti-ն: Խոսակցության ընթացքում նախարարները ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 և 2268 բանաձևերի հիման վրա շարունակել են մանրամասն քննարկել սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհները, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ Սիրիայի աջակցման միջազգային խմբի և նրա նպատակային խմբերի գործունեությունը: «Նշված է ռազմական գծով ռուս-ամերիկյան համակարգման հետագա խորացման անհրաժեշտությունը` հրադադարի պայմանների պահպանման և պաշարված շրջաններում հումանիտար հասանելիության ընդլայնման նպատակով»,- հայտնել են ԱԳՆ-ում:
