Երևանի փողոցներում կաթվածահար վիճակ է/լուսանկարներ/
Բաղրամյան պողոտան,Օրբելի և Թումանյան փողոցները շարունակվում են փակ մնալ:Փակվեց նաեւ Հերացի փողոցը, որով չի կարող անցնել Կարեն Կարապետյանի շարասյունը:
Ավելի վաղ Երեւանի մետրոպոլիտենում հայտարարվեց, որ «տեխնիկական պատճառներով» Բաղրամյան կայարանը չի աշխատում:
9:03- Մոսկովյան Բաղրամյան խաչմերուկը փակ է, Փակ է Մաշտոցի փողոցը, ամենուր ավտոբուսներ են, մեքենաներ, որոնք կամովին կամ ստիպված միանում են ցույցերին: Ցուցարարները շղթա բռնած չեն թողնում անցուդարձը: Այս պահին Բաղրամյանի կողմից արդեն անհնար է Ազգային Ժողովի շենք մուտք գործելը: Վարորդներից մեկը Կորյունի մոտ մեքենան կայանեց, հանեց համարանիշներն ու միացավ ցուցարարներին: ավտոբուսներից մեկը փողոցի երկայնքով կաթվածահար արեց երթեւեկությունը: 

