Բաղրամյան պողոտան և Մոսկովյան փողոցը ցուցարարները փակել ենտեսաշար,տեսանյութ/
Մոտ երեսուն երիտասարդներ նստած են Բաղրամյան 1 հասցեում գտնվող խաչմերուկի հետիոտնային գծերի վրա՝ կենտրոնական մասում: Նիկոլ Փաշինյանը հետիոտներին հորդորեց ըմբռնումով մոտենալ փոքր անհարմարություններին, քանի որ նպատակը ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ անհարմարություններից պաշտպանելն է:
Նա վարորդներին ևս մեկ անգամ դիմեց, կոչ անելով, կանգնեցնել մեքենաները, միացնել վթարայինները և միանալ իրենց:
Աբովյան պուրակի մոտ Բժշկական համալսարանի մոտակայքում ևս լարված իրավիճակ է,ուսանողները փակել են պողոտան:
Մեքենաները շրջադարձ են կատարում և հեռանում, վարորդներից մեկը համառում էր, փորձելով ճեղքել պատը` մեծ արագությամբ առաջանալով դեպի հավաքված մարդկանց խումբը, բայց նրանք պատ կազմեցին, և վարորդը ստիպված շրջվեց ու հեռացավ։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում ընդհարումների չգնալ։
Այս պահին Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկը կաթվածահար է, ակցիաներ են տեղի ունենում կամուրջների վրա ու մետրոյի կայարաններում: Փակ է նաև Կորյուն-Աբովյան պուրակ խաչմերուկը: Այստեղ ուսանողներին առաջնորդում է «Տարկետում լինելու ա»-ի համակարգող Դավիթ Պետրոսյանը:


