Առաջին տիկնոջ առաջին սխալը (Ֆոտոշարք) iravunk.com

Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս: Եկեղեցում այս կարգն ունի ավետարանական լուրջ հիմնավորում եւ պատգամի գործադրումով կանայք ու աղջիկները ցուցաբերում են հնազանդություն, խոնարհություն ու համեստություն ոչ միայն առաքելական խոսքին, այլ հենց ուղղակի Աստծուն, քանի որ ավետարանական յուրաքանչյուր տող ու պատգամ գրվել է Աստծո Սուրբ Հոգով: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երկու օր առաջ Մայր Աթոռում ընդունել է ՀՀ նորընտիր նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ եւ առաջին տիկնոջը՝ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Իսկ հանդիպումից հետո՝ նրանք այցելել էին Մայր Տաճար: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ տիկին Նունեն առանց գլխաշորի էր: Գուցե տեղյակ չէր եկեղեցու այցելելու կանոնից կամ իրեն չէր զգուշացվել, բայց, ամեն դեպքում, բավական է նայել շուրջը եւ տեսնել, թե ինչպես են այլ երկրների առաջին տիկնայք ներկայանում եկեղեցում: Ի դեպ, հետեւելով նաեւ նորաձեւությանը եւ օրինակ ծառայելով մյուսներին:   Եվ այսպես՝  Ուկրաինայի նախագահ ՊՅՈՏՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ կինը՝ ՄԱՐԻԱ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ իր հագուկապով մշտապես հիացրել է ուկրաինուհիներին: Ավելին՝ անգամ Մեծ Պահքի ժամանակ մի շարք ուկրաինուհիներ ուշիուշով հետեւում են, թե որքան համեստ, նորաձեւ եւ ներկայանալի կարելի է հագնվել եկեղեցական տոներին եկեղեցի այցելելիս: Այս կանոնին խիստ հետեւողական են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ, երբ դեռ չէր բաժանվել կնոջից՝ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՅԻՑ, նրա հետ յուրաքանչյուր անգամ եկեղեցի այցելելիս, կարելի էր տեսնել, թե ինչպես է ՌԴ առաջին տիկինը գլուխը ծածկում սպիտակ գլխաշորով: Ի դեպ, նրանց նախորդներն էլ նույնքան հետեւողական էին այս հարցում: ՌԴ նախկին նախագահ, այսօր արդեն ՌԴ վարչապետ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ կինը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԱՆ, նույնպես սպիտակ գլխաշորով էր մտնում եկեղեցի՝ անկախ նրանից իրենց երկրում էին, թե՝ այլ: ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ կինը՝ ՄԵԼԱՆՅԱ ԹՐԱՄՓԸ, թեպետ ոչ միշտ է եկեղեցի այցելելիս պահպանում այս կանոնը, բայց, համենայնդեպս, կարեւոր արարողությունների ժամանակ մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ գլխաշորերով ու գլխարկներով:   Հեռու չգնանք՝ հենց մեր միակ քրիստոնյա հարեւան երկրում՝ Վրաստանում, նույնպես այս կարգը պահում են, ամենայն ուշադրությամբ: Վրաստանի նախագահ ԳԵՈՐԳԻ ՄԱՐԳԵԼԱՇՎԻԼԻԻ կինը՝ ՄԱԿԻ ՉԻՉՈՒԱՆ, որը լինելով նկարչուհի եւ դերասանուհի, բավական աստղային անձնավորություն է, եկեղեցի այցելում է բացառապես գլուխը ծածկած: Եկեղեցի այցելելիս գլխաշորով գլուխը ծածկելու կանոնին հետեւում են անգամ Հարավային Աֆրիկայում: Կից լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչպես են եկեղեցի այցելում Զամբիայի հանրապետության նախագահ ԷԴԳԱՐ ԼՈՒՆԳՈՒՅԻՆ եւ իր տիկինը՝ ԷՍԹԵՐ ԼՈՒՆԳԻՆ: Մյուս երկրների առաջին տիկնանցից այս կանոնի պահպանմամբ՝ հետ չի մնում նաեւ Հարավային Կորեայի նախագահ ՄՈՒՆ ՉԺԵԻՆԻ կինը՝ ԿԻՄ ՋՈՒՆԳԸ: iravunk.com  

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am