«ՌԴ-ն դա արեց Սիրիական կառավարական զորքերի ձեռքով». Կ. Հովհաննիսյան
ՌԴ-ն կամ Իրանը փաստացի չեն կարող ռազմական հարվածներ հասցնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային կամ Ֆրանսիային, քանի որ այդ պետությունները նախ ավիահարվածները չեն հասցրել ՌԴ-ին, հետո ՌԴ-ն կամ Իրանը Սիրիայում չեն կորցրել ոչ մի զինվորականի և չեն վնասվել իրենց ռազմաբազաները: Շատ է խոսվում, թե ՌԴ-ն վախեցավ և պատասխան հարվածներ չհասցրեց: Պետք է փաստեմ, որ Սիրիայում գործող ՀՕՊ-ը հենց պատասխան էր որ կար: Դամասկոսի վրա արձակվել է 110 հրթիռ, իսկ դա շատ մեծ քանակություն է, հրթիռները տեղ չեն հասել, տեղ են հասել միայն նրանք, որոնց թիրախը չի ունեցել ռազմավարական նշանակությունը: Համեմատության համար ասեմ, որ ԱՄՆ-ն Սադամ Հուսեյինին տապալելու համար Իրաքի վրա հրթիռներ արձակեց, դրանց քանակը 300-ից մի փոքր ավել էր: Այնպես որ, ասել, թե Ռուսաստանը Սիրիային չպաշտպանեց, տեղին չէ: Պարզապես ՌԴ-ն դա արեց Սիրիական կառավարական զորքերի ձեռքով, առայժմ այդպես: Կարծում եմ, որ ՌԴ-ն այստեղ պարտվել է կրկին Թուրքիային, և ՌԴ-ն ու Իրանն իրենց հարաբերությունները այս պետության հետ պետք է վերանայեն: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան
