Երեքշաբթի ԱԺ-ն վարչապետ կընտրի
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի, վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
