Զարուհի Փոստանջյանը մեկնել է Գյումրի
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ մեկնել է Գյումրի, որտեղ հանրահավաք է անցկացնելու: «Սա պայքար է հանուն մեր պետականության, հանուն մեր անկախության և հանուն մեր երեխաների ապագայի։ Այսօր միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, մեր առջև կանգնած է մի բռնապետական համակարգ, որը կեղեքում է մեր ազգային հարստությունը, որը մեր ազգին վտարել է հայրենիքից»,- ասել է Փոստանջյանը։
