Կմիանա՞ն Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին

Ուզում եմ ձեր անունից, նաև իմ անունից, Ազատության հրապարակի հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։«Համերաշխության ձեռք եմ մեկնում բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ։ Սիրելի գործընկերներ, այո՛, մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել։ Շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ի վերջո հավաքվենք Ազատության հրապարակում և ներենք իրար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա գիտի, որ տարբեր մարդկանց ու տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ կան վերապահումներ։ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի բազմաթիվ սխալներ մատնանշել։ «Բայց չմոռանանք, որ մենք ծառայում ենք ժողովրդին, և ուզում եմ կոչով դիմել այս հրապարակում կանգնած ժողովրդին։ Խնդրում եմ որևէ մեկնաբանությամբ, որևէ արտահայտությամբ չխոչընդոտել Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի միավորմանը»։ Փաշինյանն առանձնահատուկ ուղերձ հղեց «Ելք» դաշինքի գործընկերներին՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ «Սիրելի գործընկերներ, ես գիտեմ, որ մենք միասնական ենք հանուն երջանիկ ապագայի, հանուն ազատ Հայաստանի։ Ահա Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, Ազատության հրապարակում մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»: Նա հավաքվածներին ասաց, թե գիտի, որ տարբեր մարդկանց ու տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ կան վերապահումներ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի բազմաթիվ սխալներ մատնանշել։ Ելք-ում ինչպես հայտնի է փողոց դուրս գալ-չգալու հարցը բարիկադներ գցեց դաշինքի երեք գործընկերների միջեւ, մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, մյուսում՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, որոնք հայտարարում էին ինստիտուցիոնալ գործունեության նախապատվության մասին ՝ չթաքցնելով թերահավատությունը, որ ժողովուրդը փողոց դուրս կգա: Նրանք մի քանի անգամ հայտարարեցին, թե չեն մերժում փողոցային պայքարը, սակայն կարծում են, որ պահն այս չի հասունացել եւ չկա փողոց դուրս գալու հանրային պահանջ: Մինչդեռ մեկնարկային հանրահավաքը ի դերեւ հանեց այս կասկածները եւ հրապարակում տարբեր գնահատականներով 8-10 հազար մարդ էր կանգնած: Եւ սա այն պարագայում, երբ Ելք-ում չկա միասնականություն, ինչն ավելի է ջլատում պայքարի տրամադրությունները: Կգա՞ն արդյոք Փաշինյանի դաշինքային գործընկերները հրապարակ, թե ոչ, դժվար է ասել: Սակայն պատահական չէ այն ընդգծումը, որ հրապարակը լեփ-լեցուն է: Բանն այն է, որ մի քանի առիթով հատկապես Արամ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի կարող մերժել փողոցային պայքարը:<<Հանրությունը պետք է պատվիրակի մեզ փողոց դուրս գալ, երբ դուրս գա մենք կհայտնվենք փողոցում>>, շաբաթներ առաջ Ազատության եթերում ասում էր նա, մեկ ուրիշ առիթով էլ նշել ՝ երբ ժողովուրդը տեսնի, որ «Ելք»-ն այլընտրանք է իշխանությանն, էդ դեպքում փողոց դուրս կգա.«Խնդիրը նրանում չի, որ հասարակությունն ինքնաբուխ փողոց է դուրս գալու, մենք էդպիսի բան չենք ասում, մենք աշխատանք ենք անում, որ հասարակությունը փողոց դուրս գա։ Օրինակ այդ երկու երթն էլ /նկատի է ունեցել թանկացումների համար հասարակությանը փողոց հանելու, Ազգային ժողովում մեր ելույթները, Սերժ Սարգսյանի նախկին արած հայտարարությունները հիշեցնելը, տեսակետ ասելը, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Բակո Սահակյանը երկրորդ, երրորդ անգամ առաջադրվելով լուրջ խնդիրներ են առաջացնում»: Եթե այս բազմությունն էլ Ելք-ի մյուս լիդերների եւ մանավանդ Արամ Սարգսյանի համար ժողովուրդ չի ընկալվի եւ նա դուրս չի գա փողոց, ապա կարելի է այսուհետ չկասկածել, որ իշխանության մատը խառն է նրանց գործում:   Անի Սահակյան

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am