Համաշխարհային պատերազմի բռնկման շեմին

Ամեն ինչ սկսվեց ապրիլի 8-ին, երբ տեղեկություն ստացվեցին այն մասին, որ Արևելյան Գուտայի շրջանում, ենթադրաբար Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Քիմիական զենքով հարձակման մասին հայտնել էին սիրիացի ապստամբներն ու միջազգային հումանիտար խմբերը: Սիրիա-Ամերիկյան բժշկական ընկերակցությունը հաղորդել էր մի քանի տասնյակ զոհերի մասին և մի քանի հարյուր մարդկանց թունավորման մասին: Սրանից անմիջապես հետո ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտարարեց, որ եթե քիմիական զենքով հարձակման լուրերը հաստատվեն, ապա դրա պատասխանատվությունը կկրի Ռուսաստանը: «Ռուսաստանը Ասադի ռեժիմին իր աներեր աջակցությամբ, վերջին հաշվով պատասխանատվություն է կրում բազմաթիվ սիրիացիների վրա քիմիական զենքով դաժան հարձակումների համար: Պաշտպանելով իր դաշնակից Սիրիային, Ռուսաստանը խախտում է Սիրիայում քիմիական զենքի շրջանակային համաձայնագրի երաշխավորը լինելու ՄԱԿ-ի դիմաց ստանձնած իր հանձնառությունը»,- նշել էր Նաուերթը: «ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր անվերապահ աջակցությունը (Բաշար ալ-Ասադին) և աշխատել միջազգային հանրության հետ՝ կանխելու քիմիական զենքի կիրառմամբ բարբարոսական հարձակումները», ասել էր Պետդեպի խոսնակը: Մինչդեռ Սիրիան և Ռուսաստանը հերքեցին մեղադրանքները: Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը ԱՄՆ-ի նախագահի թվիթերյան երկու գրառումներն էին: «Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն», թվիթերում գրել էր Դոնալդ Թրամփը. «Ռուսաստանը խոստացել է ցած գցել Սիրիային հարվածող բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև նրանք կգան», ապա ավելացրել է.«Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում»: Հիշեցնենք, Սիրիային հարվածող հրթիռները ցած գցելու մասին ավելի վաղ հայտարարել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպանը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր մեկնաբանել դեսպանի նշյալ խոսքերը: Եվ ահա, ԱՄՆ-ը սպառնաց ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայի դեմ՝ ռուս դեսպանի նշյալ հայտարարությունից հետո: Նախօրեին հանդիպելով ԱՄՆ-ի ռազմական ոլորտի ղեկավարներին՝ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ընդգծել է՝ կատարվածն անարձագանք չի մնա: Միացյալ Նահանգները Սիրիայում ռազմական գործողությունների մի քանի տարբերակ ունի, նշել է Սպիտակ տան ղեկավարը: Ավելի վաղ նախագահ Թրամփը նշել էր, որ կատարվածի պատասխանատվությունը կիսում են նաև Սիրիայի դաշնակից երկրները. «Պատասխան են տալու բոլորը՝ լինի Ռուսաստանը, Իրանը, թե նրանք բոլորը միասին՝ մենք կպարզենք»: Չուշացավ Կրեմլի արձագանքը: Ցանկացած ռազմական գործողություն ծանր հետևանքներ կունենա, ՄԱԿ-ում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, ընդգծելով՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ Սիրիայում տեղակայված իր զորքերը հայտնվեն վտանգի տակ: Չնայած սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով տարածող տեսանյութերին ու լուսանկարներին, Նեբենզյան կրկնել է Սիրիայի իշխանությունների դիրքորոշումն ու պնդել՝ Դումայում ոչ մի քիմիական հարձակում էլ չի եղել. «Մեր ռազմական, ռադիոլոգիական ու կենսաբանական ոլորտի մասնագետները եղել են դեպքի վայրում և հաստատել, որ քիմիական հարձակման որևէ նշաններ չեն հայտնաբերվել: Դիակներ չեն գտնվել, և ոչ էլ թունավորված անձինք՝ հիվանդանոցներում: Դումայի բժիշկները հերքել են, որ իրենց դիմող հիվանդները գանգատվել են քիմիական հարձակումից»: Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը ԱՄՆ-ին հորդորել է չհրթիռակոծել Սիրիան, նշելով, որ նման հարձակումը կարող է «էականորեն ապակայունացնել» Մերձավոր Արևելքի առանց այդ էլ փխրուն իրավիճակը: «Մենք կցանկանայինք հուսալ, որ բոլոր կողմերը կխուսափեն որևէ քայլից», - լրագրողների հետ ամենօրյա հեռախոսային ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Աշխարհում տիրող իրավիճակը մտահոգություն է հարուցում, քանի որ դառնում է ավելի քաոտիկ, սակայն Ռուսաստանը հուսով է, որ առողջ բանականությունը կտիրապետի, իսկ իրավիճակը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի, երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Իրավիճակն աշխարհում չի կարող մտահոգություն չառաջացնել: Իրավիճակն աշխարհում դառնում է ավելի քաոտիկ, սակայն, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ ի վերջո առողջ բանականությունը կհաղթի, և միջազգային հարաբերությունները կառուցողական հուն կմտնեն, ամբողջ միջազգային համակարգը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ ընդունելով 17 երկրների դեսպանների հավատարմագրերը: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները մտադիր չեն առաջիկա օրերին քննարկել լարված իրավիճակը Սիրիայում, քանի որ հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նախատեսված չէ, երեկ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նաև հավելել է, որ իրավիճակը Սիրիայում բավականին լարված է։ The New York Times-ը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը, երեկ գրել է, որ ԱՄՆ նախագահին ներկայացրել են Սիրիայի դեմ հարվածի մի քանի սցենար, որոնք նախատեսում են, որ այդ հարվածները երկարատև են լինելու, և ռազմական գործողությունները մեկ օրում չեն ավարտվելու։ The Los Angeles Times-ը, սակայն, գրում է, որ Պենտագոնում չեն ցանկանում, որպեսզի հակամարտությունը Սիրիայում վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտության։ «Մոսկվայի հետ ուղիղ հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել, եթե Վաշինգտոնը նախօրոք զգուշացնի Մոսկվային հարձակման մասին, սակայն այս դեպքում էլ Պենտագոնում վախենում են, որ տեղեկությունը ռուսները կփոխանցեն Ասադին, կզուշացնեն նրան», - գրում է The Los Angeles Times-ը: Պաշտոնական Լոնդոնն ու Փարիզը վերապահումներով են աջակցում Վաշինգտոնին: Ֆրանսիայի նախագահը Էմանյուել Մակրոնը, օրինակ, բացառել է հարվածը Դամասկոսի դաշնակիցներին, այսինքն՝ նախ և առաջ ռուսական ռազմական բազային Սիրիայում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները երբեք այսքան մոտ չեն եղել ուղիղ ռազմական առճակատմանը, այս ճգնաժամը արդեն համեմատում են կարիբյան ճգնաժամի հետ։ Կրեմլը մինչ այս պահը դեռ որևէ մեկնաբանություն չի արել, փոխարենը՝ հնարավոր հակահարվածի մասին հայտարարել են Լիբանանում և Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանները։ Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ոչնչացնել բոլոր հրթիռներն ու կրակի աղբյուրները, այսպիսի հայտարարություն է արել Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը։ Նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, ով ասել է, թե Ռուսաստանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին այն լուրջ հետևանքների մասին, որոնք կարող են լինել, եթե Վաշինգտոնը հարվածներ հասցնի Սիրիայում և կամա թե ակամա այնտեղ տուժեն Ռուսաստանի քաղաքացիները։ Այսպես, ռուսաստանցի փորձագետները միակարծիք են, որ Մոսկվան սեփական դեմքը պահպանելու համար չի կարողանա չպատասխանել ամերիկացիներին նման հարվածների դեպքում․ հակառակ դեպքում կստացվի, որ Ռուսաստանը հերթական անգամ հանձնում է իր դաշնակիցներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am