«Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես». Մարկ Գրիգորյանը հերքել է
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հերքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի փաշինյանական մեկնաբանությունը։ «Քո խոսքերը և քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետևորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետև մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը և լուսաբանել ենք ամեն ինչ»,- Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը «Ռադիոլուրին» փոխանցել է Մարկ Գրիգորյանը։ Զրույցի ընթացքում Մարկ Գրիգորյանը նաև Հանրային ռադիոյի շենքը ներխուժելը մեկնաբանել է այսպես. «Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես»։
