Հիմա ամենակարևորը ՀՀԿ-ին պետք է տարանջատել Սերժ Սարգսյանից
Հիմա ամենակարևորը ՀՀԿ-ին պետք է տարանջատել Սերժ Սարգսյանից: ՀՀԿ-ն հիմնականում մորթապաշտներից է բաղկացած ու դրա վրա է պետք շեշտը դնել: Եթե ողջ ՀՀԿ-ն է թիրախավորվում, ապա նրանք համախմբվելու են Սերժ Սարգսյանի շուրջը, իսկ եթե թիրախավորվի միայն Սերժը, ապա նրանք իրենց մորթիները փրկելու շանսը կօգտագործեն` զոհաբերելով իրենց «ընտանիքի հորը»: ՀՀԿ-ն առանց Սերժի կմասնատվի, դա արդեն հաջորդ փուլի խնդիր է: ՀՀԿ-ի համար «հումանիտար միջանցք» է պետք ապահովել` նահանջի համար: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
