Արևմուտքի բոլոր հրթիռները Սիրիայում խոցել են նախատեսված թիրախները. Պենտագոն
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների վրա արձակված բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները: Այս մասին լրագրողների համար նախատեսված հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը: «Հրթիռները հաջողությամբ խոցել են դրված բոլոր թիրախները», ասել է նա:
