Պետք է պատրաստ լինել կռվի, անձնազոհության. Լևոն Բարսեղյան. ուղիղ
Արդեն երկրորդ օրն է Երևանում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ հանրահավաքը։ Հանրահավաքը կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը այսօրվա հավաքի ժամանակ կոչ արեց ժողովրդին համախմբվել հանուն արդարության: Ինչպես հայտարարեց Հայաստանը մեզանից յուրաքանչյուրն է, ուրիշ Հայաստան չկա: Եվ կոչ արեց պայքարել ու պատրաստ լինել անգամ կռվի ու անձնազոհության:
