Զավեշտ. «Հանրային ռադիո ոչ մեկ չի լսում, ինչի՞դ ա պետք էստեղի ուղիղ եթերը». Հանրային ռադիոյի տնօրեն
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» շարժման մասնակիցներն այսօր ներխուժել էին Հայաստանի Հանրային ռադիոյի շենք և պահանջել էին, որ իրենց եթերաժամանակ տրամադրեն: Նիկոլ Փաշինյանը այդ խնդրանքով զանգահարել էր Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գիրգորյանից և 10-ը րոպե ուղիղ եթեր խնդրել՝ ուղերձ հնչեցնելու համար, սակայն Հանրային ռադիոյի տնօրենն ասել է. «Հանրային ռադիո ոչ մեկ չի լսում, ինչի՞դ ա պետք էստեղի ուղիղ եթերը»:
