Երեկ Գյումրիից Երևան տեղափոխված երեխան մահացել է
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2 ու կես տարեկան տղա երեխա: Tsayg.am-ի փոխանցմամբ՝ սկզբում փոքրիկը տեղափոխվել էր «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում՝ կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ վնասվածքներով: Այնուհետ մայրաքաղաքից հրավիրվել են մասնագետներ, վերջիններս էլ երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ և երեխան մահացել է:
