«Սերժ Սարգսյանի ընտրած ԵԱՏՄ-ում իշխանափոխություն չկա». Ազատ Արշակյան (video)
«ԵԱՏՄ-ն, որն ընտրեց Սերժ Սարգսյանը, իշխանափոխություն չկա: Պուտինը շուտով Ստալինին կհասնի ու կանցնի, կենտկոմի առաջին քարտուղար Նազարբաևը մինչև հիմա մնացել է իշխանության, և նրանք ասում են՝ մեզ արժանի փոխարինող չկա»,- այսօր, ամփոփելով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներն ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ Ազատ Արշակյանի՝ ՀՀ նոր սահմանադրությունը ճիշտ նույնն է, ինչը Ռուսաստանի ֆեդերացիայի ավտոնոմ մարզերի սահմանադրությունը.«Մեր սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունն իջեցրեցին Ռուսաստանի ֆեդերացիայի ավտոնոմ մարզերի մակարդակի»: Ազատ Արշակյանը նաև նշեց, որ 800 հեկտար տարածքի կորուստը հայ ժողովրդի դժբախտությունն էր. «Հանրապետականները մեծ դժբախտություն բերեցին մեր գլխին»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
