«ՀՀԿ-ն պարտադրում է Սերժ Սարգսյանին լինել խաբեբա». Պարույր Հայրիկյան (video)
«Ինձ համար Հայաստանի հանրապետության վարչապետը, նախագահը դուք եք՝ ՀՀ քաղաքացին»,- այսօր Հայելի ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ Պարույր Հայրիկյանի, երբ իրենք «հուղարկավորեցին» սահմանադրությունն, այդ օրերին ընդդիմադիր ուժերը վախեցան իրենց կողքին լինել: Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ի վերջո Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ. «Ամեն ոք գիտի, որ մենք ունենալու ենք Աստծո պատվիրանները մշտապես խախտելու պատրաստ վարչապետ: Այդ մարդն ինչ-որ ասում է, դրա հակառակը պետք է սպասել»: Պարույր Հայրիկյանի խոսքով՝ անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե մեկ այլ մարդ, պետք է համախմբվել և առաջին հերթին փոխել սահմանադրությունը: Առավել մանրամասն՝ տեսանյութում
