«Ձեր ի՞նչ գործն է. ՀՀԿ-ն է իշխանությունը և իրենք են որոշելու՝ ով է Հայաստանի վարչապետը». Լեռնիկ Ալեքսանյան (video)
«Շատ կարևոր է ընդդիմության դերը քաղաքականության մեջ և հավատացնում եմ, որ մեր իշխանությունը ցանկանում է , որ լինի ընդդիմություն: Ընդդիմությունը զգոն է դարձնում իշխանություններին»,- այսօր Հայելի ակումբում ասաց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ Հայաստանի ընդդիմությունը չունի նպատակային խնդիրներ. «Միայն իշխանության գալը խնդրի լուծում չէ, դա է պատճառը, որ ընդդիմադիրներին չեն վստահում: Եթե մեր ընդդիմությունը կարողանա դժգոհող գոնե 50 հազար մարդ հավաքել, ես կասեմ, որ իսկապես ընդդիմություն է»: Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ սխալ է շրջափակել պատգամավորների տները կամ էլ ԱԺ շենքը: Մանրամասները՝ տեսանյութում.
