«Չնայած Թուրքիայի սպառազինումը գլխացավանք է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար, բայց վերջինիս դեմ ոչինչ չեն կիրառի». Սուրեն Սարգսյան (միջազգայնագետ) (video)
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով ԱՄՆ-ն պատճառ չունի Թուրքիայի նկատմամբ ճնշում կիրառելու. «Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի ռազմանավարակ դաշնակիցը և ինչու՞ պետք է ԱՄՆ-ն ճնշում կիրառի Թուրքիայի նկատմամբ»: Ըստ բանախոսի՝ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի համար լուրջ գլխացավանք է Թուրքիայի սպառազինումը, բայց ոչինչ չեն կարող անել վերջինիս դեմ. «»ԱՄՆ-ն շատ լավ տեսնում է,թե ինչպես է Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, զենքեր գնում Ռուսաստանից, բայց ոչինչ չեն կարող անել նրանց դեմ, որովհետև առանց Թուրքիայի չենք կարող տարածաշրջանային քաղաքականություն իրականացնել»: Միջազգայնագետը բացառում է, որ ԱՄՆ-ն կկիրառի Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Մանրամասները՝ տեսանյութում.
