Décollage, cette nuit, des forces armées françaises qui interviennent contre l’arsenal chimique clandestin du régime syrien. Déclaration du Président de la République @EmmanuelMacron : http://www.elysee.fr/communiques-de-presse/article/communique-de-presse-du-president-de-la-republique-sur-l-intervention-des-forces-armees-francaises-en-reponse-a-l-emploi-d-armes-chimiques-en-syrie/ …
Սիրիայում արձակված հրթիռները 110 -ն են,տուժածները երեքը/տեսաշար,տեսանյութ/
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ՝ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ:
Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները հարձակվել են Սիրիայի դեմ ապրիլի 14-ին: Սպիտակ տունը հիմնավորել է այս քայլը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:
