ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանին հրամցնելով որպես անփոխարինելի վարչապետ՝ ցույց է տալիս իր սնանկությունը. հայտարարություն

ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանին հրամցնելով որպես անփոխարինելի վարչապետ՝ ցույց է տալիս իր սնանկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2018թ. ապրիլի 11-ին, Հայաստանի hանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) իր գործադիր մարմնի նիստում ամփոփել է Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահական կառավարման արդյունքները: Նիստին նաեւ քննարկվել է ՀՀԿ կողմից առաջադրվող վարչապետի թեկնածության հարցը: ՀՀԿ խոսնակ Շարմազանովի խոսքով, քննարկումն անցել է միասնության, համերաշխության մթնոլորտում եւ բոլորն առանց բացառության ընդունել են Ս.Սարգսյանի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը: ՀՀԿ գործադիր նիստը Սերժ Սարգսյանից բացի այլ անուն չի քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել եւ որեւէ մեկի մտքով չի էլ անցել: ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չունի «ավելի պատասխանատու», «ավելի պատրաստված», «ավելի փորձառու», «ավելի իմաստուն», «մարտահրավերներին ավելի ճիշտ դիմակայելու եւ պետությունն ու գործադիր մարմինն առաջնորդելու ավելի պատրաստ» թեկնածու, քան Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձեւավորելու մանդատը մինչեւ 2022 թվականը տվել է ՀՀԿ-ին, ուստի վերջինս առաջնորդվելով իր «միակ պատվիրատուի»՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատվերով առաջադրելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Ս.Սարգսյանն իր կառավարման 10 տարիների համար հաշվետու եւ պատասխանատու պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ, այլ ոչ թե ընդամենը քննարկի արդյունքներն իր կուսակիցների հետ։ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել է առավել ձայներ ոչ արդար մրցակցության պայմաններում եւ համատարած ընտրակաշառքի միջոցով՝ օգտագործելով վարչական ռեսուրսները, ինչի խոսուն ապացույցն են ՀՀԿ օգտին ձայներ ապահովելու նպատակով ՍԱՍ խանութների ցանցում աշխատողների վրա գործադրվող ճնշումների եւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ակտիվ ներգրավման վերաբերյալ բացահայտումները: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը ղեկավարել է ոչ թե Ս.Սարգսյանը, այլ կուսակցության ուրիշ գործիչներ: Վերջինիս անունը նույնիսկ չի օգտագործվել ՀՀԿ նախընտրական քարոզչության նյութերում, թերեւս հաշվի առնելով Ս.Սարգսյանի ցածր վարկանիշը: Ուստիեւ, ՀՀԿ օգտին քվեարկող եւ որեւէ քաղաքացի իր ձայնը չի տվել Ս.Սարգսյանին: ՀՀԿ-ն եւ նրա խոսնակը Ս.Սարգսյանին համարում են․ «պատասխանատու»՝ այն դեպքում, երբ նա ակնհայտ ստախոս է եւ չի իրականացնում նույնիսկ հրապարակային կերպով տված իր խոստումները: Ս.Սարգսյանն հրաժարվում է ՀՀ վարչապետ չառաջադրվելու իր իսկ տված խոստումից: Հիշեցնում ենք նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, Երեւան-Ստեփանակերտ թռիչքուղու բացման, նոր ատոմակայանի կառուցման, աղետի գոտու վերականգնման մասին նրա սին խոստումները. «պատրաստված»՝ այն դեպքում, երբ նա առանց գրված տեքստի չի կարողանում ձեւակերպել իր խոսքը եւ հայտնվում է զավեշտալի ու անհարմար վիճակներում: Զորօրինակ՝ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցը կամ քաղաքացիների հետ ոչ պաշտոնական շփումները․ «փորձառու»՝ այն դեպքում, երբ նրա ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը Հայաստանի արտաքին պարտքը 1.9 մլրդ դոլարից հասցրել է 6.8 մլրդ դոլարի. «իմաստուն»՝ այն դեպքում, երբ Ֆրիդոմ Հաուսի «Անցումային փուլում գտնվող պետությունների 2018թ.» զեկույցի համաձայն Հայաստանը մոտեցել է լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Միջին Ասիայի բռնապետությունների խմբին. «մարտահրավերներին ճիշտ դիմակայելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան պատերազմում 800 հա տարածքի կորուստը սկզբում փորձել է թաքցնել, այնուհետ այն անվանել է անպետք ու ամայի տարածք․ «պետությունն առաջնորդելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ մի գիշերվա մեջ ՌԴ նախագահ Պուտինի ճնշման տակ նա կտրուկ շրջել է Հայաստանի զարգացման կուրսը եւ երկիրը հայտնվել է Եվրասիական տնտեսական միության կազմում: Այսքանից հետո ՀՀԿ-ն Ս.Սարգսյանին հրամցնում է որպես միակ եւ անփոխարինելի վարչապետ՝ ցույց տալով կուսակցության սնանկությունը, ինչպես նաեւ իր անպատասխանատվությունը պետության եւ քաղաքացիների առաջ: Ս.Սարգսյանը իշխանության է եկել 2008թ. մարտի 1-2-ի սպանդի միջոցով, եւ իր իշխանությունը վերահաստատել է 2013թ. կեղծված նախագահական ընտրությունների միջոցով: 2015թ.-ին նա կեղծված հանրաքվեի միջոցով փոխել է սահմանադրությունը եւ կառավարման համակարգը եւ այժմ պատրաստվում է իշխանության վերադառնալ վարչապետի կարգավիճակով՝ փաստացի պահպանելով նախկին նախագահի հիմնական լիազորությունները: #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը հայտարարում է, որ իր վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն: Այս ճանապարհին ներկայիս հիմնական խոչընդոտը ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանն է, որի վերարտադրության պարագայում շարունակվելու է երկրի կողոպուտը, ժողովրդի հարստահարումը, պետության թուլացումը եւ արտագաղթը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am