Ես ասում, որ այս ախտը պետք է հանվի.Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակում էր.ինչ է խոսել Փաշինյանի հետ

Քիչ առաջ Հայաստանի Ֆրանսիայի հրապարակ եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ցանկանում էր տեսնել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին: Րաֆֆի Հովհաննիիսյանը շրջեց Ֆրանսիայի հրապարակում, ողջունեց հավաքվածներին, ողջագուրվեց Նիկոլ Փաշինյանի հետ եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ: « Այս պայքարը շարունակությունն է այն երկարատև պայքարին, որ տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում: Դրանք մի շղթա են կազմում, այդ շղթայի տրամաբանության մեջ հնարավոր է իշխանափոխությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, որ եթե 100 հազար քաղաքացի հավաքվի եւ իրենց աջակցի, ապա իրենց հաջողությունը երաշխավորված է, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ դրան, սակայն կարեւոր է, որ ժողովուրդը իր ոգով եւ իր քանակով պատրաստ լինի երկար կանգնելու: «5 տարի առաջ մեր պայքարի ժամանակ, ես հարթակից ասում էի, որ սա երկարատեւ պայքար է, մեկ օրվա պայքար չէ եւ ինչ այսօր չի լուծվում, վաղն անպայման կլուծվի: Այ ն, որ հայ ժողովուրդը պետք է իր քանակով եւ իր քվեով կանգնի, դա կարեւոր է»,- ասաց նա: Հարցին՝ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելը բավարա՞ր է՝ Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ  սա մի ամբողջ համակարգի աղտահանում է, անուններով պետք չէ խոսել. «Որևէ մեկը չի կարող իրեն հավասարեցնել պետության հետ, որ ինքն է պետությունը և վերջ: Հայաստանում գործող ղեկավարները գտնում են, որ իրենք անփոխարինելի են, և Աստծո առաջ ասում են, որ «պետական շահն ասում է, որ ես պետք է ուխտադրույժ լինեմ»: Պետական գործիչը պետք է ասի՝ ես պետության մասնիկն եմ, բայց պետությունը չեմ»: Ես պարզապես ասում եմ, որ պետական մարդը, գործիչը, պետք է ասի, որ ես պետության մասնիկն եմ, ես պետությունը չեմ: Իսկ պետության շահը ենթադրում է , որ ես շարունակեմ իմ ծառայությունը, բայց ոչ երբեք այս խեղկատակության միջոցով, որ կեղծ հանրաքվեով, որ նախագահը դարձրեց սուպերվարչապետական եւ ամեն ինչ գնում է նրան, որ նույն մարդը ապրի նույն տանը եւ աշխատի նույն վայրում հավերժաբար եւ ամեն ինչը՝ Սահմանադրությունը, վարքուկարգը հյուսվում է մի մարդու ընտանիքի եւ նրա շահերի հիման վրա: Ես ասում, որ այս ախտը պետք է հանվի եւ վերջապես մեն կկարողանանք գտնել այդ միասնության բանաձեւը»,-ասաց նա:  

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am