Գիշերը Ֆրանսիայի հրապարակում ծեծկռտուք է եղել.ինչ է պատմում Փաշինյանը/տեսանյութ/
«Գիշերը քնել եմ:Արթնացա եւ տեղեկացա, որ Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման հատվածում տեղի է ունեցել ծեծկռտուք: Ես ուզում եմ նորից հստակ արձանագրել հետեւյալը, որ ցանկացած ոք, ով որեւէ պատճառով բռնություն է գործադրում, այդ մարդը չի կարող համարվել մեր ցույցի ու մեր շարժման մասնակիցը: Ես ասել եմ ու կրկնում եմ, որ բացառում եմ բռնությունը։ Ոստիկանությունը կամ իշխանությունը կարող է հազար խմած մարդ ուղարկի, ովքեր կգան իրենց լկտի կպահեն, ամենավերջին հայհոյանքները կտան, բայց որեւէ պարագայում որեւէ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել: Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում: Այսօր պետք է անցկացնենք շատ մեծ հանրահավաք, որը մեկնարկելու է 14:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում: Հույս ունենք, որ ցույցի մասնակիցները հնգապատվելու են: Ես կարծում եմ, որ երեկ մեր քաղաքական իրավիճակում որոշակի փոփոխություն է եղել եւ այն պետք է զարգացնել»,- ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությա ղեկավար, #ԻմՔայլը շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը:
