ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը սպառնալիք է համարում.Սթոլթենբերգ
«Վեդոմոստին» փոխանցում է,որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ԵՆս Սթոլթենբերգը աջակցել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմական գործողությունը «քիմիական զենքի օբյեկտների ու այն գործածելու՝ Սիրիայի կառավարության հնարավորությունների դեմ»։ «Դա նվազեցնում է սիրիական վարչակարգի ապագա հնարավորությունները՝ հարձակվել Սիրիայի ժողովրդի վրա քիմիական զենքի օգնությամբ:Քիմիական զենքի կիրառումը միջազգային նորմերի խախտում է, ու նրանք, ովքեր գործածել են այն, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»,- նշվում է հայտարարությա մեջ։ «ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը սպառնալիք է համարում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:Դա պահանջում է հավաքական ու արդյունավետ պատասխան համաշխարհային համայնքի կողմից»,- հայտնել է Սթոլթենբերգը։
