Ալիևյան խաղեր

Այսօր մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի TURAZ Şahini-2016 համատեղ զորավարժությունները։ Երկու երկրների ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել նաև անցած տարի։ Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն` երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 7-25-ը։ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները մեկնարկեցին խորհրդանշական իրադարձությունների ֆոնին. ռուս պաշտոնյաներն այս օրերին Բաքվում էին: Ալիևը, կարծես, ձգտում է ցույց տալ, որ և՛ Անկարայի, և՛ Մոսկվայի հետ վարում է բալանսավորված քաղաքականություն: Մի քանի օր առաջ Բաքու էր մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին։ Հիշեցնենք, որ Կոմերսանտն օրերս հայտնեց, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում խնդիրներ են ծագել, որոնց կարգավորման համար էլ Ռոգոզինը մեկնել է Բաքու։ Նշվում էր, թե նավթի գնանկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարումներ կատարել ավելի վաղ կնքած զենքի մատակարարումների պայմանագրերով։ Ահա, Ալիևի հետ վարած հաջող բանակցություններից հետո Ռոգոզինն ամփոփել է իր ադրբեջանական այցի արդյունքները: Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու ու հուսալի գործընկերներ են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Իսկ Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև շատ ոլորտներում իրականացվում է հաջող համագործակցություն։ Նա ընդգծել էր Ռուսաստանին մթերքների մատակարարման ոլորտում Ադրբեջանի աճող դերը։ Մյուս պաշտոնյան, որը Բաքվում էր` Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն էր: Նա էլ գոհ է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներից։ Կարասինը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցը, ինչը եղել է արդյունավետ. «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, քաղաքական մակարդակով առաջիկա հանդիպումների գրաֆիկը։ Բնականաբար, մենք քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները, Հարավային Կովկասի հարցերը, տարածաշրջանային երկրների հետ մեր հարաբերությունները։ Հանդիպումը ստացվեց շատ կառուցողական, արդյունավետ ու հետաքրքիր»։ Կարասինի խոսքերով՝ առանձին ուշադրություն է հատկացվել ԼՂ խնդրի կարգավորման թեմային: Ալիևը շարունակում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցել վստահության պահպանման հիմքում: Նա ամեն ինչ անում է, որպեսզի երկու երկրները շարունակեն Ադրբեջանին համարել տարածաշրջանի հիմնական խաղացող` էներգետիկ, ռազմական, առևտրատնտեսական ոլորտներում: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am