«Հայկական միրգ»–ը կլուծարեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է լուծարել «Հայկական միրգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրի շրջանակներում ընկերության ձեռքբերումների պահպանումը և ֆինանսական միջոցների կորուստների նվազեցումը: «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում` իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Հայկական միրգ» ենթաբաղադրիչը: Սակայն այսօր կառավարությունը, գնահատելով ՀՄ բաղադրիչի արդյունքները, ձեռքբերումները և առաջընթացը, եկել է վերջնական եզրակացության, որ ընկերությունը չի կարող կայուն լինել այն ձևով, որով նախագծված է և իրականացվում է, ինչպես նաև հավելյալ ռեսուրսների տրամադրումը գոյություն ունեցող ծրագրին կլինի ֆինանսական միջոցների ուղղակի վատնում: Բաղադրիչի վերակառուցման պլանը քննարկվել էր ԳԶՄՀ–ի վերջին առաքելության ժամանակ և առաջարկվել է «Հայկական միրգ» ընկերության լուծարումը: «Հայկական միրգ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի, սալորենի, նեկտարին) պտղատեսակների և ընկուզենու արտադրության արդյունավետ կազմակերպման և արժեշղթայի բարելավման ճանապարհով հասնել անապահով մանրածավալ հողատերերի եկամուտների ավելացմանը: Դրան հասնելու համար նախատեսվում է հանրապետության Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում 306 հա–ի վրա հիմնել ինտենսիվ տիպի, ցածրաճ պտղատու այգիներ՝ ապահովելով առաջավոր ագրոտեխնիկայի կիրառումը և ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսիք են` կաթիլային ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, ժամանակակից բարձր արդյունավետ և տարբեր հասունացման ժամկետներ ունեցող սորտեր: Ընկերության բաժնետոմսերի 100%–ի սեփականատերը հանդիսանում է կառավարությունը: «Հայկական միրգ»–ի լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ընկերության գործունեությունը կառավարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված տնօրենների խորհրդի կողմից: Այժմ բաղադրիչի շրջանակներում 87,32 հա պտղատու այգիներ են հիմնվել Հայաստանի 3 մարզերում: «Հայկական միրգ» ընկերությունը հիմնել է նաև տնկարան 15 հա հողատարածքի վրա Արմավիրի մարզում, Էջմիածնում: Քանի որ ծրագիրը ներառում է 2 տարբեր գործունեություն՝ պտղատու այգիների հիմնման ու խնամքի աշխատանքներ և ժամանակակից տնկարանի զարգացում, կառավարությունն առաջարկում է առանձնացնել այս գործողությունները և սկսել սեփականաշնորհման գործընթացը, որը նախատեսվել էր ծրագրի ընդհանուր գաղափարի շրջանակներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am