ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան 30 հրթիռ են արձակել Սիրիայում.որոնք են եղել թիրախները/տեսանյութ/
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել, որոնց երրորդ մասը Սիրիայի զինված ուժերը կարողացել են խոցել: Հարվածները հասցնել են երեք թիրախների, որոնք կապ ունեն քիմիական զենք արտադրելու ծրագրի հետ: Դամասկոսի շրջանում թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցում է քիմիական զենքի մշակմանն ու արտադրությանը: Հոմսում դաշնակիցները ռմբակոծել են քիմիական զենքի պահեստը: Երրորդ թիրախը եղել է քիմիկատների պահեստարանը եւ հրամանատարական կետը,-ասել է Դանֆորդը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս նոր հարվածներ չեն նախատեսվում:
