Սիրիայի ՀՕՊ ուժերը հետ են հղում հրթիռային հարվածները
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այսօր՝ ապրիլի 14-ին ագրեսիա են սկսել Սիրիայի դեմ:Սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում: Հարվածներից մեկը եղել է Դամասկոսի հյուսիսում Բարզե շրջանում: Հարձակման է ենթարկվել այնտեղ տեղակայված գիտահետազոտական կենտրոնը: Առկա տեղեկություններով՝ ԱՄՆ-ի ու կոալիցիայի երկրների ավիացիան օդային հարվածներ է հասցնում այս շրջանին, քանի որ այնտեղ գիտական կենտրոններ են տեղակայված։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ սկսել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում անցած շաբաթ ենթադրական քիմիական հարձակմանը
