Թրամփը հայտարարել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնելու սկզբի մասին

«Վեդոմոստին» փոխանցում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ սկսել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում անցած շաբաթ ենթադրական  քիմիական հարձակմանը: «Գործողությունն իրականացվում է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի զինված ուժերի հետ համատեղ։Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ:Այդ արշավի նպատակն է «ստեղծել ուժեղ զսպող գործոն քիմիական զենքի արտադրության, տարածման ու գործածման դեմ»»,-ասել է Թրամփը: Նա դիմել է Ռուսաստանին ու Իրանին, որոնք աջակցում են Ասադի վարչակարգը․ «Իրանին ու Ռուսաստանին ես հարցնում եմ՝ « Ո՞ր ազգն է ուզում կապակցված լինել անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների հետ»,- ասել է Թրամփը  ։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կարող էր լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի ու Իրանի հետ, եթե այդ երկրները փոխեին իրենց դիրքորոշումը Սիրիայի մասով․ «Ռուսաստանը պետք է որոշի՝ արդյոք նա շարունակում է այս մութ ուղին»։ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել պատրաստվել Սիրիայի վրա հրթիռային հարվածի։ Նա խոստացել է, որ «այդ գազանություներին ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական համատեղ պատասխանը» ներառելու է բոլոր գործիքները՝ «ռազմական, տնտեսական ու դիվանագիտական»։ Թրամփը հավելել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական վարչակարգը չդադարեցնի քիմիական զենքի գործածումը։ « ԱՄՆ-ն չի կարող գործել ամենուրեք, որտեղ բռնապետություն կա, սակայն Մերձավոր Արևելքը խնդրահարույց վայր է։ Մենք կձգտենք այն ավելի լավը դարձնել, բայց դա խնդրահարույց վայր է,- նշել է նա, - ԱՄՆ-ն գործընկեր ու ընկեր կլինի։ Բայց տարածաշրջանի ճակատագիրը նրա սեփական ժողովրդի ձեռքերում է»։  

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am