Պատրաստ եմ ինչքան պետք է գալ այստեղ. Սերգեյ Դանիելյանն ու Ռուբեն Հախվերդյանը միացել էին ակցիային

Հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը նույնպես այսօր Ազատության հրապարակում մասնակցում էր #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնությունների եւ Հանուն Հայաստան պետության ճակատի համատեղ հանրահավաքին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի: Ազատության հրապարակում   էր նաեւ դերասան Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը: Նա «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ չէր կարող չգալ մի տեղ, որտեղ հավաքվել է իր ամբողջ ազգը, եւ ինչու ոչ՝ հանդիսատեսը: Դերասանը փաստեց, որ ցույցերի հաճախ չի մասնակցում, հարթակից ելույթ ունենալու եւ ժողովրդին հետևից տանելու ջիղ չունի, սակայն այսօր Ազատության հրապարակում է: «Պատրաստ  եմ ինչքան պետք է գալ այստեղ, ինչպես յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի այստեղ եմ ու կլինեմ: Իշխանությունը շատ վատ է աշխատել, հասարակության վիճակը տեսնում եք, ասում են՝ կարող է պատահի Սերժի փոխարեն ուրիշը լիներ, վիճակն ավելի վատ լիներ, բայց ես փաստում եմ, որ երկրից ահագին մարդիկ են գնացել, ժողովուրդն աղքատ է, տնտեսությունը չի զարգանում»,-ասաց դերասանը: Սերգեյ Դանիելյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի դեմ անձնական ոչ մի թշնամանք չունի, պարզապես փաստն է արձանագրում: «Երբ, որ տեսնում են ինչ-որ գործարան լավ չի աշխատում, հասկանում են, որ տնօրենը վատ է աշխատում, ապա վերջինս հրաժարական է տալիս, ուրիշ մարդ են բերում կամ տնօրենն աշխատում է իր վրա, որպեսզի ինչ-որ բան փոխի դեպի լավը»,- ասաց Սերգեյ Դանիելյանը: Մեր հարցին՝ տեսնու՞մ է Սերժ Սարգսյանին որպես ապագա ՀՀ վարչապետ, վերջինս պատասխանեց, որ եթե մնա, ոչ մի դրական փոփոխություն չի լինի, այլ ընդհակառակը: «Այս ամենն արդեն շատ վատ հունով է գնացել, ու դա եղել է իր մասնակցությամբ: Կոռուպցիոն բուրգային մի համակարգ է ստեղծվել, որը պիտի վերացվի: Չեմ կարծում, որ մեր ղեկավարությունը ինքն իրեն վատություն անի եւ հանի գործից, նրան երևի օգնել է պետք»,-ասաց նա: Սերգեյ Դանիելյանն ընդգծեց, որ զուտ մարդկայնորեն հասկանում է Սերժ Սարգսյանին, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն արել է առաջին քայլը դեպի անդունդ եւ հետագայում չի կարողացել հրաժարվել երկրորդից, ապա՝ երրորդից ու այդպես շարունակ. «Այդ ամենը ձնագնդի էֆեկտ ունի, չի կարող որևէ հանցագործ, որն ինչ-որ բաներ է արել, հրաժարվի այդ աշխարհից, նախ, շրջապատը թույլ չի տա, հետո էլ աշխարհը չի հասկանա»: Դերասանի կարծիքով՝ հասարակության ուզածը զուտ արդար պահանջ է, հասարակ մարդիկ են, որոնք ուզում են կոռուպցիա չլինի, վարկերից ազատվեն, կրթական, առողջապահական էլեմենտար հարցերը լուծեն եւ ապրեն այնպես ինչպես, ապրում են յուրաքանչյուր արժանավայել երկրում: «Այնպես պետք է լինի, որ մարդիկ չամաչեն, որ իրենք ՀՀ քաղաքացի են: Ես շատ հաճախ ամաչում եմ: Դա նույնն է, որ ընտանիքում հայրը շատ վատը լինի կամ փողոցում կանգնած մի վարձակ լինի, այ նման ընտանիքի երեխան ինչպե՞ս կարող է իրեն զգալ, այդպես էլ ես եմ՝ վիզս ծուռ»,-ասաց Սերգեյ Դանիելյանը: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությանը դերասանը վստահություն հայտնեց, որ վերջիններիս շարժումը ոչ մի ձևով կանխել կամ խոչընդոտել հնարավոր չի լինի: «Կարող է գան, ջարդեն, ծեծեն, սպանեն, Մարտի 1 անեն, բայց ի՞նչ, հետո էլի նույնն է լինելու, էլի պատմությունը կրկնվելու է»,- ասաց դերասանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am